Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայից


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է դաշինքի «անսասան աջակցությունը» Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կոչ արել Ռուսաստանին՝ «դուրս բերել զորքերը Ուկրաինայից և դադարեցնել աջակցությունը զինյալներին»: Այս մասին Ստոլտենբերգը հայտնել է երեկ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո:

Դաշինքի ղեկավարը նաև հորդորել է վերադառնալ Մինսկի համաձայնությանը և վերջ տալ Ուկրաինայի արևելքում ծագած կոնֆլիկտին, որը վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան 10 հազար մարդու կյանք է խլել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG