Ուժգին հրդեհ է բռնկվել Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում՝ «Ռիո»-ում: Կա 14 վիրավոր, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Կրակը մարվել է ավելի քան 200 հրշեջների ջանքերով: Հրդեհի պահին հազարավոր մարդիկ են եղել շենքում։
Մոսկվայի փոխքաղաքապետն «Ինտերֆաքս»-ին փոխանցել է, որ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկից՝ ամենայն հավանականությամբ ծխի արտանետման համակարգի անսարքության պատճառով։