Մատչելիության հղումներ

Իրաքի վարչապետը հայտարարել է ԻՊ-ի նկատմամբ Մոսուլում հաղթանակ տանելու մասին


Հայդեր ալ-Աբադին, Իրաքի դրոշը պարզած, հայտարարում է ԻՊ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին, 10-ը հուլիսի, 2017թ.
Հայդեր ալ-Աբադին, Իրաքի դրոշը պարզած, հայտարարում է ԻՊ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին, 10-ը հուլիսի, 2017թ.

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին պետական հեռուստաընկերությամբ պաշտոնապես հայտարարել է Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ տանելու մասին:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այս կապակցությամբ շնորհավորել է Իրաքի ղեկավարությանը: Այդուհանդերձ այս հայտարարությունից ժամեր անց լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ քաղաքում դեռ շարունակվում են ծանր ռազմական գործողությունները:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Մոսուլը գրավեց 2014թ-ին՝ հայտարարելով այն իր խալիֆաթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG