Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության անդամներն այսօր հանդիպում են սիրական ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված խաղաղ բանակցությունների հերթական փուլի շրջանակներում:
Ժնևում անցկացվող բանակցությունների վեցերորդ փուլը, որի մասնակիցներին ընդունել էր Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան, ավարտվել էր առանց շոշափելի առաջընթացի:
Սիրիական ընդդիմությունը շարունակում է պահանջել Ասադի հրաժարականը, անկախ ձեռք բերվելիք պայմանավորվածություններից: Ասադի կառավարությունն էլ պնդում է, որ այդ հարցը քննարկման ենթակա չէ:
Ժնևյան բանակցություններին զուգահեռ ստեղծվել է երկրորդ բանակցային հարթակը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ բանակցություններն անցնում են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջնորդությամբ: