Մատչելիության հղումներ

Վրաստանի բանակը կզինվի ամերիկյան զենքով


Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է երկրի զինված ուժերում խորհրդային և ռուսական արտադրության սպառազինությունից աստիճանաբար ամերիկյանի անցնելու մասին: Ամերիկյան արտադրության M 4 ինքնաձիգերի և M 240 գնդացիրների առաջին խմբաքանակը կգնվի Վաշինգտոնի հատկացրած ֆինանսական օգնության միջոցներով:

Վրաստանի ռազմական գերատեսչությունը չի հստակեցնում, թե որքան կտևի նոր սպառազինության անցնելու ժամանակաշրջանը, սակայն հայտարարում է, որ առաջին խմբաքանակները ԱՄՆ-ից կներկրվեն «մոտ ժամանակներս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG