Հռոմի կաթոլիկ եկեղեցու հիերարխիայում քահանայապետից հետո երրորդ մարդը՝ ծննունդով ավստրալիացի կարդինալ Պելլը, վերադարձել է հայրենիք դատարանի առջև կանգնելու համար:
Ավստրալիական Վիկտորիա նահանգի ոստիկանությունը հունիսի վերջին մեղադրանք է առաջադրել Վատիկանի գանձապետին՝ մանկապղծության և անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հոդվածով: Պելլը հերքել է այդ մեղադրանքները, հայտարարելով, որ դատարանի առաջ կկանգնի, որպեսզի մաքրի իրեն նվազագույն կասկածներից և պաշտպանի իր բարի համբավը:
Քննչական մարմնի տվյալներով, սեռական բնույթի հանցագործությունները Պելլի կողմից իրականացվել են այն ժամանակ, երբ նա Բալլարաթ քաղաքում հոգևորական էր աշխատում, և ավելի ուշ, երբ դարձել է Մելբուրնի արքեպիսկոպոսը: Խոսքը շուրջ քառորդ դար առաջ տեղի ունեցածի մասին է: