Մատչելիության հղումներ

Ադրբեջան է հասել ռուսական զենքի հերթական խմբաքանակը


Ադրբեջան- Բաքու
Ադրբեջան- Բաքու

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, հայտնում են, որ Ադրբեջան է հասել ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։

Բաքվի նավահանգիստ հասած մեծ քանակությամբ արկերը, հրթիռները, ռազմական սարքավորումները նախատեսված ենհրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար:

«Ռուսաստանից գնված նոր ռազմամթերքը կբազմապատկի ռազմաճակատում տեղակայված զորքի մարտական հնարավորությունները», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ռուսաստանը Ադրբեջանին զենք է մատակարարում երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG