Ստամբուլում հարյուր հազարավոր ցուցարարներ ավարտել են 450-կիլոմետրանոց բողոքի երթը։ Նրանք երթով 25 օրվա ընթացքում Անկարայից հասել են Ստամբուլ։
Երթը կազմակերպել էր Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։ Նա բողոքում էր իր կուսակցության պատգամավոր Ենիս Բերբերօղլուի բանտարկության դեմ, իսկ Բերբերօղլուին միացած ցուցարարներն այս կերպ իրենց բողոքն էին արտահայտում զանգվածային պաշտոնանկությունների և բանտարկությունների դեմ, որոնք իրականացվում են անցյալ տարի երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։
Էրդողանը երթի մասնակիցներին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ։
Նա ասել է, թե Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն արդեն դուրս է եկել քաղաքական ընդդիմության դիրքերից և «գործում է ահաբեկչական կազմակերպությունների և ուժերի հետ, որոնք ահաբեկչություն են հրահրում երկրի դեմ»։
Այս բողոքի ցույցը ամենախոշոր անհնազանդության դրսևորումն էր Էրդողանին