Մատչելիության հղումներ

Մոսկվան պետք է ձեռնարկի առաջին քայլը՝ ուկրաինական լարվածությունը մեղմելու ուղղությամբ. Թիլերսոն


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կիևում, 9-ը հուլիսի, 2017թ.
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կիևում, 9-ը հուլիսի, 2017թ.

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հուլիսի 9-ին Կիևում հստակ ուղերձ է հղել Ռուսաստանին՝ ասելով, թե Մոսկվան պետք է ձեռնարկի առաջին քայլը՝ ուկրաինական լարվածությունը մեղմելու ուղղությամբ։

Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ըստ ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի, Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն չեղարկվելու։

Նշենք, որ Թիլերսոնը Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերի հետ Ուկրաինա է ժամանել երեկ։

ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։

Պորոշենկոն Թիլերսոնի այցը Կիև անվանել է ԱՄՆ աջակցության հզոր ազդակ, որը տեղի է ունենում Համբուրգում կայացած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողվից անմիջապես հետո։

Համատեղ ասուլիսի ժամանակ Պորոշենկոն և Թիլերսոնը հայտարարել են, որ Վոլքերը մի քանի օր էլ կմնալ Կիևում, որպիսի հորդորի կողմերին՝ կատարել Մինսկի համաձայնությունները։

Թիլերսոնը նշել է, որ ԱՄՆ-ը հիասթափված է երկու տարվա ընթացքում համաձայնագրի դրական զարգացումների բացակայությունից և մեղքի հիմնական բաժինը, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, կրում է Ռուսաստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG