Մատչելիության հղումներ

Իրաքի վարչապետը հայտարարում է Մոսուլի ազատագրման մասին


Իրաքի վարչապետ Խայդեր ալ-Աբադին շնորհավորական ուղերձ է հղել իրաքյան զորքին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու կապակցությամբ:

2014 թվականի հունիսին ջիհադիստների վերահսկողության տակ անցած Մոսուլն ազատագրելու պայքարը մեկնարկել էր 2016 թվականի հոկտեմբերից՝ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ:

Մոսուլը գրավելուց հետո իսլամիստ ծայրահեղականները վերահսկողություն հաստատեցին նաև Իրաքի և Սիրիայի մի շարք տարածքների վրա հռչակելով դրանք այսպես կոչված խալիֆայություն: Շուրջ մեկ միլիոն մարդ տեղահան արվեց, քաղաքի բազմաթիվ շրջաններ ավերակների վերածվեցին:

Ռազմական փորձագետները արձանագրում են, որ Մոսուլի ազատագրումը մեծ հարված է իսլամիստ խմբավորումների համար, սակայն դա չի նշանակում, որ այդ տարածաշրջանում «Իսլամական պետություն» խմբավորումն այլևս վտանգ չի ներկայացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG