Մատչելիության հղումներ

Պուտինը, Մերկելը և Մակրոնը քննարկել են իրավիճակը Ուկրաինայի արևելքում


Գերմանիա - Համբուրգում անցկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցները, 7-ը հուլիսի, 2017թ․
Գերմանիա - Համբուրգում անցկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցները, 7-ը հուլիսի, 2017թ․

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են՝ քննարկելու իրավիճակը Ուկրաինայի արևելքում:

Գերմանական կողմը նշել է, որ առաջնորդները վերահաստատել են Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիասթափություն է հայտնել Մինսկի համաձայնությունների չիրականացման կապակցությամբ, սակայն ընդգծել է, որ առաջնորդները մտադիր են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ:

Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը և Էմանյուել Մակրոնը պայմանավորվել են առաջիկայում նորմանդական ձևաչափով հեռախոսազրույց անցկացնել՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG