Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կարեն Շահնազարովին ծննդյան 65-ամյակի առթիվ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին պարգևատրում է Պատվո շքանշանով, Երևան, 21-ը հունվարի, 2013թ․
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին պարգևատրում է Պատվո շքանշանով, Երևան, 21-ը հունվարի, 2013թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ:

«Դուք կինոյի մեծագույն վարպետներից եք՝ հռչակավոր ռեժիսոր և պրոդյուսեր, որի ֆիլմերը բարձր են գնահատվել թե՛ հանդիսատեսի, թե՛ կինոգետների կողմից: Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր ֆիլմերը խորհրդային և ռուսական կինոյի տարեգրության փայլուն էջերից են: Ձեր արվեստը սիրված և սպասված է Հայաստանում, իսկ հասարակական գործունեությունը, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը դրվատանքի և բարձր գնահատանքի են արժանի», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG