Մատչելիության հղումներ

Հակառակորդը խախտել է հրադադարը, երեք հայ զինծառայող է վիրավորվել. ԼՂ ՊՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր առավոտվանից սկսած հակառակորդը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության, ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել Պաշտպանության բանակի զինծառայողներ 1969 թվականին ծնված Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը, 1997 թվականին ծնված Համբարձում Կարապետի Հարությունյանը և 1998 թվականին ծնված Վահե Գագիկի Բադալյանը:

«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ», - հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ առաջնային գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG