Մատչելիության հղումներ

Թուրքիայում Amnesty International-ի ակտիվիստների կալանքի ժամկետը երկարաձգվել է


Թուրքիայում Amnesty International-ի ներկայացուցչության տնօրեն Իդիլ Էսեր, արխիվ
Թուրքիայում Amnesty International-ի ներկայացուցչության տնօրեն Իդիլ Էսեր, արխիվ

Ստամբուլում ձերբակալված Amnesty International-ի ակտիվիստների կալանքի ժամկետը ևս մեկ շաբաթով երկարաձգվեց:

Չորեքշաբթի օրը թուրքական ոստիկանությունը ձերբակալել է իրավապաշտպան կազմակերպության 12 ակտիվիստների: Նրանց արգելվում է տեսակցել հարազատների և փաստաբանների հետ: Ձերբակալության պատճառներն առայժմ հայտնի չեն:

«Նրանց ձերբակալել են և արգելել տեսակցությունները փաստաբանների հետ: Մինչ այս պահը մենք նրանց հետ չենք հանդիպել: Բացարձակապես որևէ տեղեկություն չունենք», - հայտարարել է փաստաբան Նաջիե Դեմիրը:

Amnesty International-ը թուրքական ոստիկանության գործողությունները որակել է «իշխանության աղաղակող չարաշահում» և պահանջել անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին, որոնց թվում է նաև Թուրքիայում կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերը:

Երեկ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Անկարայում հանդիպել է Թուրքիայի վարչապետի հետ: Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ իրավապաշտպանների ձերբակալության պատճառների մասին «սպառիչ պատասխան չի ստացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG