Մատչելիության հղումներ

«Անհամբեր սպասում եմ աշխարհի առաջնորդների, այդ թվում՝ Պուտինի հետ հանդիպումներին». Թրամփ


«Ես անհամբեր սպասում եմ աշխարհի առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներին», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով. - «Շատ բան ունենք քննարկելու»։

Այսօր Գերմանիայի Համբուրգ քաղաքում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, նախատեսված է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների առաջին հանդիպումը:

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է Թրամփ-Պուտին բանակցություններում ստանձնել միջնորդի դերը, նշելով, որ առաջին հերթին ուզում է գագաթնաժողովում պաշտպանել Եվրոպայի շահերը։

Գագաթնաժողովը կավարտվի վաղը՝ հուլիսի 8-ին։

Երեկ երեկոյան Թրամփն արդեն հանդիպել է Մերկելի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG