Այսօր Վանաձորից Դիլիջան տանող ճանապարհին Պաշտպանության նախարարությանը պատկանող մեքենա է շրջվել։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ վարորդը թեթև քերծվածքներ է ստացել, նա պայմանագրային զինծառայող է և այժմ ստուգում է անցնում Վանաձորի զինվորական հոսպիտալում։