Մատչելիության հղումներ

Թրամփը եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել միանալ Ամերիկային ահաբեկչության դեմ պայքարում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վարշավայում եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել միանալ Ամերիկային «Արևմուտքը ծայրահեղական մահմեդական ահաբեկչությունից և ահաբեկչությանը ցուցադրվող ցանկացած տեսակի գաղափարախոսությունից պաշտպանելու պայքարում»:

Թրամփը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի անվերապահ հավատարմությունը ՆԱՏՕ-ին:

Այսօր ավելի ուշ Միացյալ Նահանգների նախագահը մեկնում է Համբուրգ, որտեղ մասնակցելու է Մեծ քսանյակի (G20) երկօրյա գագաթնաժողովին:

Հիշեցնենք՝ վաղը Համբուրգում նախատեսված է նաև Դոնալդ Թրամփի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG