Մատչելիության հղումներ

Պակիստանում վերստին ճանապարհային աղետ ծանր հետևանքներով


Պակիստան - Հունիսի 25-ի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքները
Պակիստան - Հունիսի 25-ի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքները

Պակիստանում ուղևորատար ավտոբուսի և տրակտորի բախման հետևանքով զոհվել է առնվազն 11 և վիրավորվել 36 մարդ: Վթարը տեղի է ունեցել երեկ Փենջաբի գավառում:

Ծանր հետևանքներով ճանապարհային աղետներ հաճախ են տեղի ունենում Պակիստանում, որտեղ ճանապարհները վատ վիճակում են, մեծ թվով մեքենաներ սարքին չեն, և վարորդներից շատերն անտեսում են երթևեկության կանոնները:

Ընդամենը տասն օր առաջ մայրուղիներից մեկում կողաշրջվել և գլորվել է բենզին փոխադրող բեռնատարը, հարյուրավոր մարդիկ սկսել են իրենց համար հավաքել դուրս թափվող վառելիքը, երբ այն պայթել է՝ զոհվել է առնվազն 209 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG