Մատչելիության հղումներ

Թրամփ․ ԱՄՆ-ը և Լեհաստանը հակազդելու են Ռուսաստանի ապակայունացնող կեցվածքին


ԱՄՆ և Լեհաստանի նախագահների համատեղ ասուլիսը Վաշինգտոնում, 6-ը հուլիսի, 2017թ.
ԱՄՆ և Լեհաստանի նախագահների համատեղ ասուլիսը Վաշինգտոնում, 6-ը հուլիսի, 2017թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Վարշավայում հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը հավատարիմ է Կենտրոնական Եվրոպայում խաղաղության և անվտանգության պահպանմանը և Լեհաստանի հետ աշխատում է Ռուսաստանի ապակայունացնող կեցվածքին հակազդելու հարցում: Այդ մասին Թրամփն ասել է իր լեհ պաշտոնակից Անջեյ Դուդայի հետ հանդիպելուց հետո:

Թրամփը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի անվերապահ հավատարմությունը ՆԱՏՕ-ին:

Դոնալդ Թրամփը Վարշավայում ասել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան նախագահական ընտրություններին, հավելելով, որ «դա կարող էին անել նաև այլ մարդիկ այլ երկրներում»:

Այսօր ավելի ուշ Միացյալ Նահանգների նախագահը մեկնում է Համբուրգ, որտեղ մասնակցելու է Մեծ քսանյակի (G20) երկօրյա գագաթնաժողովին:

Հիշեցնենք՝ վաղը Համբուրգում նախատեսված է նաև Դոնալդ Թրամփի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG