Մատչելիության հղումներ

Թիլերսոն․ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում, Պուտին-Թրամփ հանդիպմանն ընդառաջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Հիշեցնենք՝ երկու գերտերությունների ղեկավարների հանդիպումն ակնկալվում է վաղը Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում:

Թիլերսոնի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է թռիչքազերծ գոտիներ հաստատել Սիրիայում Ռուսաստանի հետ համակարգելով, ինչպես նաև համատեղ մեխանիզմներ մշակել՝ հրադադարը մշտադիտարկելու և վստահ լինելու, որ մարդասիրական օգնությունը տեղ է հասնում:

Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը կայունություն կբերի Սիրիայում: «Եթե մեր երկու երկրները միասին աշխատեն կայունության հաստատման ուղղությամբ, ապա այն Սիրիայում քաղաքական ապագայի հաջողության հիմք կդառնա», - ասել է Ռեքս Թիլերսոնը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը պարտավոր է կանխել Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG