Մատչելիության հղումներ

Թուրքական ոստիկանությունը կանխել է ընդդիմադիրների քայլերթի դեմ ծրագրված ահաբեկչությունը


Թուրքական իշխանությունները հայտնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վեց զինյալների ձերբակալության մասին: Ոստիկանությունը պնդում է, որ նրանք Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության երթի դեմ ահաբեկչություն իրականացնելու ծրագիր են ունեցել:

Հունիսի 15-ին թուրքական առաջատար ընդդիմադիր ուժի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի կոչով Անկարայում մեկնարկել է «Արդարության երթը», որը շարժվել է դեպի Ստամբուլ: Ընդդիմության աջակիցները պահանջում են ազատ արձակել իրենց զինակից՝ պատգամավոր Էնիս Բերբերօղլույին, որին 25 տարվա ազատազրկման են դատապարտել լրտեսության մեղադրանքով: Բազմաթիվ քրդամետ պատգամավորների ազատազրկումից հետո սա քեմալականների թևի ներկայացուցչի առաջին աղմկահարույց ձերբակալությունն է:

Քայլերթը ձգվել է մինչև 425 կիլոմետր: Ակցիան, որը շարունավելու է մինչև հուլիսի 10-ը, ղեկավարում է անձամբ Քըլըչդարօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG