Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ը հերքում է ՊԲ 3 զինծառայողների վիրավորվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումը


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում

Ադրբեջանական լրատվամիջոցների այսօր հրապարակած տեղեկատվությունը, թե զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG