Մատչելիության հղումներ

Կատաղի մարտեր Ռաքքայում


Սիրիա - Քուրդ աշխարհազորայինները փղոցային մարտեր են մղում Ռաքքայում, 3-ը հուլիսի, 2017թ․
Սիրիա - Քուրդ աշխարհազորայինները փղոցային մարտեր են մղում Ռաքքայում, 3-ը հուլիսի, 2017թ․

Սիրիայում Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող քուրդ-արաբական ուժերը շրջապատել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ մայրաքաղաքի՝ Ռաքքայի «Հին քաղաք» թաղամասը:

Բաղդադում տեղակայված ամերիկյան հրամանատարական կենտրոնի փոխանցմամբ, ռազմական առումով հարմար դիրքեր ստեղծած «Իսլամական պետության» զինյալները կատաղի դիմադրություն են ցույց տալիս: «Հին քաղաք» թաղամասը պաշտպանված է պատով, թաղամասին հարող տարածքներն ականապատված են:

Հիշեցնենք՝ Ռաքքան ահաբեկիչ զինյալներից ազատագրելու գործողություններ սկսելու մասին քուրդ-արաբական ուժերը հայտարարեցին հունիսի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG