Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի փորձարկած հրթիռը «կարող է հասնել աշխարհի ցանկացած անկյուն»


Հյուսիսային Կորեա - Hwasong-14 միջմայրցամաքային հրթիռը, 4-ը հուլիսի, 2017թ․

Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային հրթիռ, որը կարող է հասնել աշխարհի ցանկացած անկյուն:

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ դա այսօրվա դրությամբ Հյուսիսային Կորեայի անցկացրած ամենահաջող հրթիռային փորձարկումն է:

Hwasong-14 տեսակի հրթիռի թռիչքը տևել է 39 րոպե, հրթիռը ծովի մակերևույթից բարձրացել է 2 հազար 800 կիլոմետր, ապա հարվածել է պայմանական թիրախին:

Ըստ փորձագետների՝ այս հրթիռը կարող է հասնել ԱՄՆ Ալյասկա նահանգի տարածքին:

Հարավային Կորեան հաղորդել է, որ հրթիռն անցել է 930 կիլոմետր տարածություն և ընկել Ճապոնական ծովը:

Ճապոնիան հաղորդել է, որ հրթիռը բարձրացել է ավելի քան 2 հազար 500 կիլոմետր, ինչը նշանակում է, որ երկրագնդի մթնոլորտ վերադառնալուց առաջ այն հասել է տիեզերք:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ դժվար թե Ճապոնիան և Հարավային Կորեան հետայսու մերվեն այդ իրավիճակի հետ, և Հյուսիսային Կորեայի դաշնակից Չինաստանին կոչ է արել «ճնշում գործադրել ու մեկընդմիշտ վերջ տալ այդ խենթությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG