Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ․ ԼՂ հակամարտությունը շարունակում է անհանդուժելի մարդկային գին ունենալ


ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենին, արխիվ
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենին, արխիվ

Հակամարտությունները Հարավային Կովկասում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, շարունակում են բարձր և անհանդուրժելի մարդկային գին ունենալ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ)՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը Վիեննայում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել՝ քննարկելով Հարավային Կովկասում զարգացումները, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային ջանքերը:

ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ բուլղարացի խորհրդարանականը հանդիպումների ժամանակ ընդգծել է համաձայնեցված ձևաչափերում շարունակական ջանքերի կարևորությունը, միաժամանակ նշելով խորհրդարանական երկխոսության ներուժը: Նա հայտնել է, որ մտադիր է շարունակել ԵԱՀԿ ԽՎ-ում գործընկերների հետ քննարկել պաշտոնական ջանքերի վրա քաղաքական ազդեցություն ունենալու և համընդգրկուն ու կայուն խաղաղությանը նպաստելու իրենց հնարավորությունները:

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը Վիեննայում հանդիպել է Հայաստանի, Ադրբեջանի, ԵԱՀԿ քարտուղարության և ավստրիական նախագահության դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների հետ:

ԵԱՀԿ ԽՎ տարեկան կարևորագույն հանդիպումը, որին մասնակցելու են շուրջ 300 խորհրդարանականներ ԵԱՀԿ տարածաշրջանից, մեկնարկում է այս շաբաթ ավելի ուշ Մինսկում, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG