Մատչելիության հղումներ

Ալբանացին ԻՊ դրոշը Պրիշտինայի խաչմերուկում բարձրացնելու համար դատապարտվել է հանրային աշխատանքի


Տեսարան Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից, արխիվ
Տեսարան Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից, արխիվ

Կոսովոյի դատարանը 180 ժամ հանրային աշխատանքի է դատապարտել ալբանացի մի քաղաքացու՝ Պրիշտինայի խաչմերուկներից մեկում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դրոշը բարձրացնելու համար: Դատարանը համարել է, որ այդ քայլը համարժեք է հրապարակային կոչին՝ գնալ Սիրիա և Իրաք ու միանալ ահաբեկչական խմբավորումներին:

2013-2014 թվականներին Կոսովոյից մոտ 300 մարդ միացել է «Իսլամական պետությանը»: Կոսովոյի ղեկավարության փոխանցմամբ՝ նրանցից 10-ը վերադարձել են, 70-ը ակտիվ գործունեություն են ծավալում ծայրահեղական խմբավորման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG