Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարությունը միակողմանի հրադադար է հայտարարել երկրի հարավում


Սիրիայի կառավարական զորքերի զինծառայողներ, արխիվ
Սիրիայի կառավարական զորքերի զինծառայողներ, արխիվ

Սիրիայի կառավարությունը հայտարարել է միակողմանի հրադադար երկրի հարավային հատվածում՝ աջակցելու «հաշտեցման ջանքերին»: Այս մասին հաղորդել են պետական լրատվամիջոցները Աստանայում մեկնարկելիք նոր բանակցություններից առաջ:

Բանակցությունները պետք է տեղի ունենան այսօր: Դրանք նախաձեռնել են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:

Անցած տարեվերջին, հիշեցնենք, սիրիական ընդդիմության և կառավարության միջև հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց։ Այդ փաստաթուղթը հիմք է ծառայելու Ղազախստանի բանակցությունների համար, որի մասնակիցները հույս ունեն վերջ դնել հարյուր հազարավոր կյանքեր խլած սիրիական պատերազմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG