Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի բանագնացը հույն-մակեդոնական վեճում առաջընթաց չի ակնկալում


Մակեդոնիա - ՄԱԿ-ի բանագնաց Մեթյու Նիմեթցը Սկոպյեում զրուցում է լրագրողների հետ, 3-ը հուլիսի, 2017թ․
Մակեդոնիա - ՄԱԿ-ի բանագնաց Մեթյու Նիմեթցը Սկոպյեում զրուցում է լրագրողների հետ, 3-ը հուլիսի, 2017թ․

Մակեդոնիայի և Հունաստանի վեճը կարգավորելու հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մեթյու Նիմեթցը այսօր ասել է, որ առաջիկա ամիսներին էական առաջխաղացում չի ակնկալում:

Նիմեթցը Սկոպյեում հանդիպել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի և արտգործնախարար Նիկոլա Դիմիտրովի հետ: Նիմեթցի փոխանցմամբ՝ կողմերից և ոչ մեկը հակված չէ փոխզիջման:

Հունաստանը նախկին հարավսլավական երկրից պահանջում է փոխել «Մակեդոնիա» անունը, քանի որ այն, ըստ պաշտոնական Աթենքի, պարունակում է պահանջ Հունաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Հունաստանի առարկությունները խոչընդոտում են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու Մակեդոնիայի ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG