Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնն ասել է, որ առանց Պակիստանի մասնակցության չի հաջողվի Աֆղանստանում խաղաղություն հաստատել: Այդ մասին նա հայտարարել է երեկ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
Այցին նախորդել է Reuters լրատվական հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է խստացնել դիրքորոշումը Պակիստանի նկատմամբ, քանի որ այդ երկրում դիրքավորված ահաբեկչական խմբավորումները հարձակումներ են գործում Աֆղանստանում:
ՄըքՔեյնին Իսլամաբադում ընդունած Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյա Սարթաջ Ազիզը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի և Պակիստանի ռազմավարական գործընկերությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի և աշխարհի անվտանգության ու կայունության համար»: