Մատչելիության հղումներ

Միջուկային զենքի թիվը կրճատվում է, բայց զենքը արդիականացվում է


Ստոկհոլմում տեղակայված Միջազգային խաղաղության հետազոտական կենտրոնը՝ SIPRI-ն, հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ աշխարհում միջուկային զենքի թիվը շարունակ նվազում է, բայց փոխարենը՝ միջուկային զենք ունեցող երկրներն այն արդիանակացնում են:

Ըստ SIPRI-ի, այսօրվա դրությամբ միջուկային զենք ստեղծած 9 պետությունները ընդհանուր հաշվով ունեն 14 հազար 935 մարտագլխիկ, մեկ տարի առաջ այդ թիվը 15 հազար 395 էր:

SIPRI-ն նշում է, որ միջուկային զենք այսօր ունեն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը և Հյուսիսային Կորեան:

Առաջին տեղում Ռուսաստանն է, որն ունի հրթիռների վրա կամ օդանավերում տեղադրած 1 950 մարտագլխիկ և հենակետերում պահեստավորած ևս 5 հազար 50-ը: Միացյալ Նահանգներն ունի 1 800 տեղադրած և 5 հազար պահեստավորած մարտագլխիկ: Հյուսիսային Կորեան ենթադրաբար ունի 10-ից 20 մարտագլխիկ: Մնացած երկրների մարտագլխիկների թիվը 300-ի չի հասնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG