Մատչելիության հղումներ

Բավարիայում ավտոբուսը վթարի հետևանքով այրվել է, ենթադրվում է, որ 18 մարդ զոհվել է


Գերմանիա - Հրշեջները դեպքի վայրում, Մյունխբերգ, 3-ը հուլիսի, 2017թ․

Այսօր առավոտյան Գերմանիայի Բավարիա երկրամասում վթարի է ենթարկվել ուղևորատար ավտոբուս: Ոստիկանությունը հաղորդում է, որ, ամենայն հավանականությամբ, զոհվել է 18 մարդ, կան ծանր վիրավորներ:

Գերմանիայի ոստիկանության խոսնակ Աննե Հոֆերն ասել է, որ վթարի արդյունքում ավտոբուսն ամբողջությամբ այրվել է:

Կանցլեր Անգելա Մերկելը ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ:

Վթարը, որի հանգամանքների մասին դեռ ստույգ տեղեկատվություն չկա, տեղի է ունեցել վաղ առավոտյան A9 ավտոճանապարհին՝ Մյունխբերգ ավանի մոտակայքում: Ավտոբուսում եղել է երկու վարորդ և 46 ուղևոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG