Մատչելիության հղումներ

Սիրիայում Բաշար Ասադի պատկերով թղթադրամ է շրջանառության մեջ դրվել


Սիրիայի կենտրոնական բանկը երեկ շրջանառության մեջ է մտցրել նոր թղթադրամ՝ 2000 սիրիական ֆունտ (3․9 դոլար) արժողությամբ, որի վրա պատկերված է երկրի նախագահ Բաշար Ասադը։

Կենտրոնական բանկի նախագահն ասել է, թե թղթադրամի թողարկումը դեռ մի քանի տարի առաջ էր նախատեսված, սակայն հետաձգվել էր պատերազմական գործողությունների և փոխարժեքի կտրուկ տատանման պատճառով։

Նախկինում երկրի արժույթի վրա եղել են միայն պատմական պատկերներ, նաև ներկայիս նախագահի հոր և երկրի նախկին առաջնորդի՝ 2000 թվականին մահացած Հաֆեզ Ասադի պատկերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG