Մատչելիության հղումներ

Չորս արաբական երկրները համաձայնել են երկարաձգել Կատարին ներկայացված վերջնագրի ժամկետը


Տեսարան Կատարի մայրաքաղաք Դոհայից, 2-ը հուլիսի, 2017թ․

Չորս արաբական երկրները համաձայնել են 48 ժամով երկարաձգել Կատարին ներկայացված վերջնագրի ժամկետը։ Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը։

Ավելի վաղ Կատարը խնդրել էր ևս 48 ժամ տրամադրել որոշում կայացնելու համար։

Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները Քուվեյթի միջոցով 13 կետից բաղկացած պահանջներ էին ներկայացրել Կատարին ՝ 10 օր ժամկետ տալով դրանք կատարելու համար։ Պահանջների թվում են Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը, Կատարում թուրքական ռազմակայանի վերացումը։

Հունիս 5-ին Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը և մի քանի այլ երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությանը և ծայրահեղական գաղափարախոսությանը սատարելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG