Մատչելիության հղումներ

Դամասկոսում այսօր մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

Նշենք, որ այսօր առավոտյան տեղի լրատվամիջոցները հայտնեցին, որ մահապարտ-ահաբեկիչների երեք մեքենաներ շարժվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ։ Ոստիկաններին հաջողվել է երկուսին ոչնչացնել նախքան Դամասկոս հասնելը, իսկ երրորդ մահապարտ-ահաբեկչին հաջողվել է մտնել մայրաքաղաք և մայրաքաղաքի կենտրոնական մասում գործի դնել իրեն ամրակցված պայթուցիկ սարքը, որի հետևանքով, նախնական տվյալներով, 7 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG