Կոռուպցիայի մեղադրանքով 2 տարվա և 3 ամսվա ազատազրկման դատապարտված Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին, 1 տարի 4 ամիս պատիժը կրելուց հետո, ներում է շնորհվել և այսօր նա դուրս է եկել բանտից:
Ըստ իշխանությունների, 71-ամյա Օլմերտը ներում է ստացել «կարգապահ լինելու և լավ վարկ ցուցաբերելու համար»:
Օլմերտը Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-ից 2009 թվականներին: 2014 թվականին նա և ևս 8 պաշտոնյա դատապարտվել են անշարժ գույքի շուկայում մեքենայություններ կատարելու, ինչպես նաև 1993-ից 2003 թվականներին Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու օրոք մի ամերիկացի գործարարից կաշառք ստանալու համար: