Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը Բահրեյնի թագավորի հետ հեռախոսով քննարկել է Կատարի ճգնաժամը


Տեսարան Կատարի մայրաքաղաք Դոհայից
Տեսարան Կատարի մայրաքաղաք Դոհայից

Կրեմլից ստացված հաղորդագրության համաձայն, նախագահ Վլադիմիր Պուտինը Կատարի ճգնաժամը հեռախոսով քննարկել է Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ-Խալիֆայի հետ:

Ըստ հաղորդագրության, Պուտինն ընդգծել է, որ Կատարի շուրջ ծագած ճգնաժամը դրանում ներքաշված երկրները պետք է կարգավորեն բացառապես դիվանագիտական եղանակով:

Անցյալ ամիս մահմեդական մի շարք երկրներ խզեցին դիվանագիտական, տնտեսական կապերը Կատառի հետ՝ մեղադրելով երկրին ահաբեկչությունը սատարելու մեջ։

Հունիսի 22-ին Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Քուվեյթի միջոցով 13 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեցին Կատարին, այդ թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ։ Կատարը մերժում է վերջնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG