Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Մոսկվայում խորհրդային դարաշրջանում կառուցված մոտ 4 հազար 500 բնակելի շենքեր քանդելու վիճահարույց օրինագիծը, որը մինչ այդ ընդունել են խորհրդարանի երկու պալատները՝ Պետդուման և Դաշնության խորհուրդը:
Օրինագիծը զանգվածային բողոքների առիթ է դարձել Մոսկվայում․ Մոսկվայի իշխանությունները պնդում են, որ 1950-60-ական թվականներին կառուցված այդ շենքերը վթարային վկճակում են, մինչդեռ, բնակիչներից շատերը համոզված են, որ իրականում իշխանությունները ցանկանում են տարածքներ հատկացնել շինարարական ընկերություններին՝ շքեղ երկնաքերեր կառուցելու համար:
Բնապահպանների համոզմամբ, նոր ծրագրերի իրականացման արդյունքում Մոսկվայի կանաչապատ տարածքն էլ ավելի կնվազի:
Հինգհարկանի հին կառույցները հայտնի են որպես «խրուշչովյան շենքեր»: