Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ներքին գործերի նախարարներ Ժերար Կոլոնը, Թոմաս դե Մեզյերը և Մարկո Մինիտին Փարիզում քննարկում են իտալական նավահանգիստներ ժամանող միգրանտների հարցը համատեղ ջանքերով կարգավորելու հնարավորությունը:
Բանակցություններին նախորդել է միգրանտների ճգնաժամի խնդրում Իտալիային աջակցելու մասին ՄԱԿ-ի հրապարակած կոչը:
Իտալիան սպառնացել է փակել բոլոր նավահանգիստները, քանի որ այլևս չի կարող տեղավորել Լիբիայից նավակներով ժամանող միգրանտներին:
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր աչքի առաջ՝ իսկական ողբերգությոյն է»,- ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
Բանակցություններին մասնակցում է նաև փախստականների հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպոլուսը: