Մատչելիության հղումներ

Աշխարհի առաջնորդները հարգանքի տուրք են մատուցում Հելմուտ Կոլի հիշատակին


Հելմուտ Կոլ, արխիվ
Հելմուտ Կոլ, արխիվ

Տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և ուրիշներ, Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի շենքում մասնակցել են Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի հիշատակին նվիրված սգո արարողությանը:

Կոլը վախճանվել է հունիսի 16-ին՝ 87 տարեկանում: Նա Գերմանիան ղեկավարել է 1982- ից մինչև 1998 թվականը, այդ ընթացքում առանցքային դերակատարում ունենալով ինչպես Գերմանիայի վերամիավորման, այնպես էլ Եվրամիության կայացման գործում: ԳԴՀ նախկին կանցլերի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Շպեյեր քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG