Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ պատգամավորները ձեռնարկել են Պեդրո Ագրամունտի իմպիչմենտը


Պեդրո Ագրամունտ, արխիվ
Պեդրո Ագրամունտ, արխիվ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները հրապարակել են միջնորդություն՝ վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի լիազորությունները դադարեցնելու մասին:

Միջնորդությունը տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Սա այդ կառույցի պատմության ընթացքում ղեկավարի հանդեպ ինպիչմենտի գործընթաց սկսելու առաջին դեպքն է: Քվեարկությունը տեղի կունենա ԵԽԽՎ-ի՝ հոկտեմբերին կայանալիք հաջորդ նստաշրջանում: Եթե Ագրամունտը մինչ այդ որոշի կամավոր հրաժարական ներկայացնել՝ իմպիչմենտի գործընթացը կդադարեցվի:

Ավելի վաղ ԵԽԽՎ-ի բյուրոն անվստահություն էր հայտել Ագրամունտին, սակայն չի ունեցել նրան պաշտոնանկ անելու իրավական մեխանիզմ: Օրերս էլ ԵԺԿ-ն Ագրամունտին հեռացրել էր ԵԽԽՎ-ում իր խմբակցությունից:

ԵԽԽՎ նախագահին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ պատգամավորները հանդես են եկել այն բանից հետո, երբ Ագրամունտի գլխավորությամբ մի պատվիրակություն, որի կազմում եղել են նաև Ռուսաստանի Պետական դումայի ներկայացուցիչներ, մեկնել է Սիրիա:

Նրա պաշտոնանկությունը պահանջել է նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, որի անդամները Ագրամունտին բազմիցս մեղադրել են Ադրբեջանի հետ գործարքների գնալու և Բաքվից նվերներ ստանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG