Մատչելիության հղումներ

«Դա կույր ատելություն է իրանցիների նկատմամբ»․ Զարիֆ


Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտաքին գործոց նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ մահմեդական վեց երկրներից ԱՄՆ այցելողներին միառժամանակ չընունելու՝ Վաշինգտոնի որոշումը վկայում է «բոլոր իրանցիների նկատմամբ Միացյալ Նահանգների կույր ատելության մասին»:

«Ամերիկան արգելում է իրանցի տատիկներին տեսակցել իրենց իրանցի թոռնիկներին, դա կույր ատելության վառ օրինակ է»,- ասել է Զարիֆը: Միացյալ Նահանգներում բնակվում է իրանական ծագումով ավելի քան մեկ միլիոն մարդ: Հունիսի 29-ից ուժի մեջ մտած՝ այցելությունների եռամսյա արգելքը գործում է Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG