Մատչելիության հղումներ

Ուկրաինան և ԱՄՆ-ն կստորագրեն պաշտպանության ոլորտին վերաբերող նոր պայմանագիր


Ուկրաինան և Միացյալ Նահանգները մոտ են պաշտպանության բնագավառում համագործակցության նոր պայմանագրի ստորագրմանը: Այն Կիևին կընձեռի ամերիկյան պաշտպանական զինատեսակներ ձեռք բերելու, ինչպես նաև դրանց արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ ստանալու հնարավորություն:

Այդ պայմանագրի մասին առաջին անգամ, առանց լրացուցիչ մանրամասների, հաղորդվել է հունիսի 20-ին, նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ Վաշինգտոն կատարած այցի օրը: «Ուկրօբորոնպրոմ» ընկերության տնօրեն Դենիս Գուրակը հայտնել է, որ պայմանագիրն առաջիկայում կստորագրվի:

Երկրի արևելյան շրջաններում ռուս անջատականների հետ հակամարտության պայմաններում Ուկրաինային ահնրաժեշտ են ռադարներ, դրոններ և ապահով հաղորդակցության միջոցներ: Ըստ Գուրակի, այդ սարքավորումների մի մասը կարտադրվի հենց Ուկրաինայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG