Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դադարեցրել է ԵԽ-ին դրամական փոխանցումները


Սերգեյ Լավրով, արխիվ
Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանը դադարեցրել է ֆինանսական միջոցների հատկացումը Եվրոպայի խորհրդին՝ ի պատասխան ռուսաստանցի պատվիրակներին մանդատներից զրկելու որոշման, որն ընդունվել է Ղրիմի բռնակցման կապակցությամբ:

Ռուսաստանի այս որոշման մասին արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսով տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյորն Յագլանդին: Լավրովն ասել է, որ դրամական սահմանված փոխանցումները կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ և առանց նախապայմանների կվերականգնվեն Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի պատվիրակության անդամների լիազորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG