Մատչելիության հղումներ

Որ Սերժ Սարգսյանը ծրագրում է մնալ վարչապետ, նա խոսել է դեռ մարտի 25-ին. քաղաքական մեկնաբան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս այն անձնավորությունը չէ, որ կարողանա ամբողջական պատասխանատվություն վերցնել իշխանության համար։

«Սերժ Սարգսյանը պետք է իշխանությունը փոխանցի հուսալի մեկին, ուժեղ մեկին, դա չկա։ Սերժ Սարգսյանը գործնականում չի թողել իշխանության մեջ այն մարդը, որին հնարավոր է փոխանցել իշխանությունը՝ ստիպված կամ ցանկությամբ չի թողել այդ մարդուն, և հիմա Սերժ Սարգսյանն էլ կանգնել է որոշակի խնդրի առաջ, այսինքն՝ մի կողմից, եթե չի կարողանում իշխանությունը երկար պահել, պետք է մեկին փոխանցի, մյուս կողմից՝ չկա իսկապես այդ հուսալի հենարանը, մարդը, որին կփոխանցի իշխանությունը», - անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ 2018-ին վարչապետի պաշտոնում մնալու հավանականությանը, ասաց Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանը նշեց, որ խնդիրներն այստեղ իսկապես օբյեկտիվ են։ «Որ Սերժ Սարգսյանն իսկապես ծրագրում է մնալ, նա արդեն խոսել է դեռ մարտի 25-ին՝ անվտանգության թեմայով», - ասաց Բադալյանը՝ նշելով. - «Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը դեռևս այն անձնավորությունը չէ, որ կարողանա ամբողջական պատասխանատվություն վերցնել իշխանության համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG