Մատչելիության հղումներ

ՄԻՊ. Սեֆիլյանի և Սաֆարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել


Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճում, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ թեժ գծին ստացած ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան:

Այցի ընթացքում կատարված աշխատանքների, տեղի ունեցած առանձնազրույցների արդյունքում դատավարության մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:

Նշենք, որ այսօր փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ դատական նիստի մեկնարկին իրեն տեղեկություններ են փոխանցել, որ ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ «հայհոյանքներ են հնչեցվել և ֆիզիկական ուժ է կիրառվել»։

Եգորյանը նաև հայտնել էր, որ Սաֆարյանը խնդրել է, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրեն մոտենան։

Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում ընթանում է Սեֆիլյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Գևորգ Սաֆարյանը ևս անցնում է այս գործով՝ մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG