Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին քննադատել է կազմակերպության Անվտանգության խորհրդին (ԱԽ) Իրանի դեմ քայլեր չձեռնարկելու համար։ Նրա պնդմամբ՝ Իրանը «պարբերաբար և միտումնավոր» խախտում է կառույցի կողմից սահմանված պատժամիջոցները։

Հեյլին երեկ հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը անգամ նվազագույն քայլեր չի ձեռնարկել՝ արձագանքելու այդ խախտումներին։

ՄԱԿ-ի պատժամիջոցների մեծ մասը մեկևկես տարի առաջ վերացվել են Իրանի և գերտերությունների միջև միջուկային համաձայնության արդյունքում, բայց դա չի վերաբերում զենքի էմբարգոյին և մի շարք այլ սահմանափակումների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG