Մատչելիության հղումներ

Փարիզի արվարձանում մզկիթի մոտ 43-ամյա հայը փորձել է մեքենան մխրճել ամբոխի մեջ


Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի համայնապատկեր, արխիվ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի համայնապատկեր, արխիվ

Փարիզի Կրետեյ արվարձանում երեկ մի տղամարդ փորձել է ավտոմեքենան վարել մզկիթի մոտ գտնվող մարդկանց բազմության վրա, սակայն արգելափակոցները խանգարել են նրան դա անել: Տուժածներ չկան:

Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն քիչ անց ձերբակալվել է իր տանը՝ «առանց միջադեպերի», հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը: Տանը խուզարկություն է իրականացվել, ինչպես քննությանը մոտ աղբյուրն է France-Presse-ին փոխանցել, կասկածյալը՝ հայկական ծագում ունեցող 43-ամյա տղամարդը, որի ինքնությունը չի հրապարակվում, խոսել է Ֆրանսիայում ջիհադիստների հարձակումների մասին, որոնց հետևանքով 2015 թվականից ի վեր 239 մարդ է զոհվել: Le Parisien պարբերականը հաղորդում է` տղամարդը հայտարարել է, թե ցանկանում էր վրեժ լուծել Ֆրանսիայում իսլամիստների հարձակումների համար:

Իրավապահների փոխանցմամբ՝ կասկածյալը սթափ է եղել:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտարարել է, որ քննությունը կպարզի տեղի ունեցածի «ճշգրիտ շարժառիթները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG