Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել


Վիգեն Սարգսյան, արխիվ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ասյօր մեկնել է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանն ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:

ՊՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում տիրող իրավիճակը և Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված` ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելության հետագա գործողությունների ծրագիրը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտոնյաների հետ:

Մեկ շաբաթ առաջ աշխատանքային այցով Բրյուսել էր մեկնել նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG