Մատչելիության հղումներ

Նոր կադրային քաղաքականությունն ուղղված է «բժշկական ծառայությունների որակի բարելավմանը»


Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, արխիվ:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նշանակումից հետո մարզի գրեթե բոլոր առողջապահական հիմնարկներում տնօրեններ են փոխվել, կատարվել են նաև մեծ թվով այլ կադրային փոփոխություններ:

Գորիսում, օրինակ, վերջին մի քանի ամիսների ընթացքում 3 անգամ փոխվել է բժշկական կենտրոնի տնօրենը: Նախ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր Սաշա Խաչատրյանը՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականը, և ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Գագիկ Թունյանը: Այնուհետև Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն նշանակվեց Սամվել Աֆանդյանը:

«Ազատության» հետ զրույցում Սյունիքի մարզպետը ընդգծեց, որ կադրային նոր քաղաքականությունն ուղղված է բժշկական ծառայությունների որակի բարելավմանը․ - «Վստահության հետ բերելն ա․ որ սյունեցին, եթե ունի առողջության հետ խնդիրներ՝ թե՛ պրոֆիլակտիկ, թե՛ անհրաժեշտ, որ հենց էս պահին պետք ա լուծվի, չգնա մայրաքաղաք: Որ գա վստահաբար մեր բուժկենտրոնները, որոնք, մենք կարող ենք հասնել այդ վիճակի: Ես համոզված եմ»:

Սյունիքի մարզպետն անդրադարձավ Կապանի օդանավակայանի կարևորության խնդրին: Առաջին օդանավն արդեն փորձնական վայէջք է կատարել: Oդանավակայանի գործարկաման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: Օրակարգում նաև մարզում ավիացոն տուրիզմի զարգացման, ավիացիոն դպրոց հիմնելու ծրագրերն են․ - «Իսկ մեր ամենագլխավոր նպատակը, ինչպես մենք բազմիցս նշել ենք, մայրաքաղաքը մարզկենտրոնին մոտեցնելն է»:

Վահե Հակոբյանը խոսեց նաև Կապանում կառուցվող պիցցայի գործարանի մասին, որը, նրա փոխանցմամբ, մեկ ամսից պատրաստ կլինի՝ ապահովելով նոր 50 աշխատեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG