Մատչելիության հղումներ

Շարունակվում է Գևորգ Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննությունը


Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվում է «տոնածառի գործով» 2 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի բողոքի քննությունը։

Գևորգ Սաֆարյանը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել 2016 թվականի Ամանորի գիշերը ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեղադրանքով։ Ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվող Սաֆարյանը Վերաքննիչից պահանջում է բեկանել մեղադրական դատավճիռը։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը պահանջում է Գեղամ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկել՝ պնդելով, թե հենց նա է հարվածել իր վստահորդին։

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է նաև 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Նույն գործի շրջանակներում, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG